Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Սրտի արատներ. աորտայի փականների անբավարարություն

Աորտայի փականների անբավարարությունը սովորաբար ի հայտ է գալիս արդեն գոյություն ունեցող երկփեղկ փականների ախտահարման ֆոնի վրա։ Նրա ինքնուրույն ախտահարումը ռևմատիզմային պրոցեսի հետևանքով՝ հազվադեպ է հանդիպում։
Աորտայի փականների ոչ լրիվ փակվելու հետևանքով արյան մի մասը դիստոլայի ժամանակ աորտայից ետ է վերադառնում դեպի ձախ փորոք։ Արյան այդ քանակը գումարվում է դիաստոլայի ժամանակ ձախ նախասրտից ձախ փորոքը լցվող արյան քանակին։ Ձախ փորոքը հարկադրաբար նորմայից ավելի մեծ քանակությամբ արյուն է մղում դեպի աորտան։ Առաջանում է ձախ փորոքի տոնոգեն լայնացում:


Օբյեկտիվ քննության ժամանակ ուշագրավ է այդ հիվանդների գունատությունը; Աչքով նկատելի է ծայրամասային անոթների պուլսացիան, կարոտիսների «պարը»։ Հայտնաբերվում է մազանոթային և ֆալանգային պուլս։ Սրտի շրջանի զննման ժամանակ նկատվում Է խիստ ուժեղացած, տարածուն, բարձրացող գագաթային hրոց, որը տեղաշարժված է ձախ և ցած մինչև 5-6 միջկողային տարածությունը, միջին, նույնիսկ ետին անութային գծով։


Ականջելիս լսվում է դիստոլային աղմուկ, որը սկսվում է II տոնից անմիջապես hետո։ Աղմուկը սովորաբար զբաղեցնում է ամբողջ դիստոլան կամ նրա մեծ մասը։ Դիաստոլային աղմուկը հաճախ լսվում է V կետում և միայն, արտահայտված արատների դեպքում աորտայի փականների տեղադրությամբ՝ կրծոսկրի աջ եզրին, II միջկողային տարածության մեջ։ Այս արատի ժամանակ պուլսն ունի զգալի բարձրացող և արագ իջնող ալիքներ (celer et altus): Արյան ճնշման փոփոխությունը բավականին բնորոշ է. առավելագույն ճնշումը քիչ բարձրացած է, իսկ նվազագույնը՝ խիստ իջած (շատ հաճախ լինում է 0)։


Էլեկտրասրտագիրը ձախ տիպի է։ Հայտնաբերվում են ձախ փորոքի հիպերտրոֆիայի նշաններ՝ ձախ կրծքային արտածումներում բարձր R ատամիկ, աջ կրծքայինում՝ խոր Տ, QRS ինտերվալի երկարացում, ST սեգմենտը շեղվում է դեպի ցած։


Էլեկտրասրտագիրը ձախ տիպի է։ Հայտնաբերվում են ձախ փորոքի հիպերտրոֆիայի նշաններ՝ ձախ կրծքային արտածումներում բարձր R ատամիկ, աջ կրծքայինում՝ խոր Տ, QRS ինտերվալի երկարացում, ST սեգմենը շեղվում է դեպի ցած։


Ռենտգենյան քննության ժամանակ հայտնաբերվում է «աորտային սիրտ», սրտի իրանը խիստ է արտահայտվում, աորտայի ստվերը մեծանում է։ Ձախ փորոքի խիստ մեծացումը սրտին տալիս է «թեք դրված ձվի» կամ «նստած բադի» տեսք (նկ. 66)։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

18.12.2014

Հարգելի Arman, ստորև հոդվածների հղումներ՝ ավելի տեղեկատվություն տրամադրելու համար.

http://dolgojit.net/nedostatochnost-aortalnogo-klapana.php

http://www.zdorovieinfo.ru/bolezni/nedostatochnost_aortalnogo_klapana/

Arman

28.10.2014

knereq inchpes karox en bujvel ayd hivandner@ inch bujum ka??

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ